Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Երբվանի՞ց են պատշգամբը, բաղնիք-զուգարանը, միջանցքն ու մառանը բնակելի տարածք համարվում

Երբվանի՞ց են պատշգամբը, բաղնիք-զուգարանը, միջանցքն ու մառանը բնակելի տարածք համարվում
04.10.2025 | 13:57

Պարզվում է` արդեն մի ամբողջ կյանք լենուբոլ ապարանքում եմ ապրել և ապրում ու մինչ օրս խաբար չեմ։

Էսօր գնացի համայնքապետարան` գույքահարկ վճարելու, պարզվեց, որ իմ բնակարանը ոչ թե 24 քառակուսի մետր է, այլ մի ամբողջ 39 քառմետր։ Բացել, մանրակրկիտ ուսումնասիրում եմ «Անշարժ գույքի սեփականության վկայականը», բոլոր ծակուծուկերի տարածքների թվերը գումարում և՞...

Լսի՛ր, Ավինյան ես, ինչ ես, ավելի ճիշտ` ինչ շանոտնուգլուխ ես, կարո՞ղ ես բացատրել, թե էդ երբվանի՞ց են պատշգամբը, բաղնիք-զուգարանը, միջանցքն ու մառանը (кладовка) բնակելի տարածք համարվում։

Դուք նամուս չունե՞ք, ա'յ թալանչի սրիկանե՛ր։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ.Գ.

Առաջիկայում` աղբահանության համար վճարում կատարելիս, զայրույթս էս աննամուս շների պատճառով կրկնապատկվելու է։

Դիտվել է՝ 5483

Մեկնաբանություններ